Սկանդալային վարկած` օդանավի խորհրդավոր անհետացման մասին


14:46 , 31 մարտ, 2014

Սկանդալային վարկած` օդանավի խորհրդավոր անհետացման մասինArmnewtv.am-ը գրում է.

Մալայզիական Boeing 777 օդանավի որոնումը շարունակվում է, այն իրականացնում է 26 պետություն, 42 նավ ու 35 օդանավ: Միաժամանակ շրջանառում են օդանավի անհետացման նոր վարկածներ: Վերջինը ցնցող է: Ըստ այդ տարբերակի`Կուալա Լումպուրից Պեկին թռչող օդանավը չի կործանվել: Անհետացման պատճառը աշխարհում սկսված տեխնոլոգիական պատերազմն է: Լրատվամիջոցներում հայտնվել է օդանավի 239 ուղևորների ինքնության վերաբերյալ տեղեկությունը: Նրանց մեծ մասը չինացիներ են, սակայն հետաքրքիր է 20 ուղևորի մասնագիտական գործունեությունը: Մալայզիայի ու Չինաստանի այս քաղաքացիները ամերիկյան ռազմական համալիրի հետ կապ ունեցող «Ֆրիսքեյլ» ընկերության աշխատակիցներ են: Այս գիտնականներն արտոնագրեր էին գրանցել, որոնք վերաբերում են հեռավորության վրա էներգիա հաղորդելու ու տեխնոլոգիաների նկատմամբ հսկողություն իրականացնելու խնդիրներին: Իսկ թռիչքից երկու օր առաջ 4 չինացի գիտնականներից ու ամերիկյան ընկերությունից կազմված խումբը ստացել էր օդանավն անտեսանելի դարձնող գյուտի արտոնագիր: Այդ գիտնականները գտել են օդանավը ռադայի տեսադաշտից վերացնելու և հեռավորության վրա կառավարելու եղանակը: Այս նոր տեղեկությունը հիմք է տալիս մասնագետներին ենթադրելու, որ նման ուղեղներով բեռնված օդանավը չէր կարող ոչնչացվել: Ուսումնասիրելով օդանավի երթուղին, նրանք պարզել են, որ այդ ճանապարհին է եղել ամերիկյան գաղտնի ռազմակայանը` Դիեգո Գարսիան, որտեղ փորձարկում են տանջանքներ ու կտտանքներ: Վարկածը, որ օդանավը վայրէջք է կատարել ռազմակայանում, վկայում են Դիեգո Գարսիայի մոտ գտնվող երկու փոքր կղզիների բնակիչները: Նրանք տեսել են իրենց համար անսովոր մեծ օդանավի շատ ցածր բարձրության վրա թռիչքը, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ այն վայրէջք է կատարել ռազմակայանում: