Apple-ը 2 մլրդ դոլարանոց նոր հայց է ներկայացրել Samsung-ի դեմ


14:34 , 31 մարտ, 2014

Apple00Tesadasht.am-ը գրում է.

Ամերիկյան Apple ընկերությունը նորից դատական հայց է ներկայացրել հարավկորեական Samsung ընկերության դեմ: Այժմ Apple -ը պահանջում է Samsung-ից փոխհատուցել իր սարքերի առանձնահատկություններն անընդհատ պատճենելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

 Պարբերականի տեղեկացմամբ՝ Apple-ը մտադիր է Samsung-ի ամեն մի սարքից, որում օգտագործվել է իր մշակած ծրագիրը, ստանալ 40 ԱՄՆ դոլար փոխհատուցում: Apple-ի հաղթանակի դեպքում Samsung-ը ստիպված կլինի վճարել 2 մլրդ ԱՄՆ դոլար փոխհատուցում: