Էլթոն Ջոնն ամուսնանում է իր երկար տարիների ընկերոջ հետ


15:00 , 31 մարտ, 2014
Էլթոն Ջոնն ամուսնանում է իր երկար տարիների ընկերոջ հետ

Էլթոն Ջոնը և իր երկար տարիների զուգընկեր Դևիդ Ֆրնիշը որոշել են պաշտոնապես ամուսնանալ այս տարվա մայիսին։

Զույգը քաղաքացիական ամուսնության մեջ է արդեն 8 տարի, սակայն որոշել է ամուսնանալ, քանի որ այժմ Անգլիայում թույլատրվում է հոմոսեքսուալ զույգերի ամուսնությունը։

Ուրաթ օրը՝ Էլթոն Ջոնի 67-ամյակին, Ֆրնիշը Las Vegas Review Journal-ին ասել է․«Մենք ավել քայլերի կարիք չունենք։ Բայց քանի որ մենք մեր կյանքը կապել ենք իրար հետ, կարևոր է նաև օգտվել օրենսդրական այս հիանալի փոփոխությունից»։

2005թ․-ին զույգի քաղաքացիական ամուսնությունից հետո նրանք կազմակերպել էին շքեղ ընդունելություն, որն արժեցել էր 2մլն դոլար։ Այս անգամ, սակայն, ինչպես նշում են, միջոցառումն այդքան մեծ չի լինի, կմասնակցեն միայն մի քանի վկաներ և նրանց 2 երեխաները։