21:15 , 31 մարտ, 2014
Գիտնականները վերլուծել են Facebook-ի մոտ 100 մլն օգտատերերի ավելի քան մեկ միլիարդ անանուն ստատուսները: Ընդ որում, գրառումների էմոցիոնալ տրամադրվածությունը գնահատելու համար օգտագործվել էր բառերի հաշվիչ ծրագիրը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի սոցիալական ցանցերում մարդկանց անցկացրած ժամերն անշեղորեն ավելանում են: Վերջերս Rebtel VoIP-ընկերության մասնագետները հետազոտություն էին անցկացրել պարզելու համար, թե որ սոցցանցերն են ազդում մարդկանց էմոցիանոլ վիճակի վրա:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ անձրևոտ եղանակին բացասական երանգավորում ունեցող գրառումների քանակն ավելանում է 1,16%-ով, իսկ դրականները նվազում են 1,19%-ով: Բացի այդ, գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես մեկ անձնավորության գրառման էմոցիոնալ տրամադրվածությունը կարող է ազդել նրա ընկերների գրառումների վրա: Որպեսզի բացառեն «եղանակային» էֆեկտը, նրանք ուսումնասիրեցին ուրիշ երկրում ապրող ընկերների էմոցիոնալ վիճակը, որտեղ անձրև չէր տեղում: Գիտնականները նաև համոզվել էին նրանում, որ հետազոտվող գրառումների թեման ամենևին վատ եղանակը չէր:
Հետազոտողները պարզել էին, որ տարբեր քաղաքներում ապրող մարդկանց բացասական երանգավորում ունեցող գրառումները, որտեղ անձրևոտ եղանակը էր, ազդեցություն են գործում ուրիշ քաղաքներում ապրող իրենց ընկերների վրա: Յուրաքանչյուր բասացական հաղորդագրությունը նպաստում էր 1,29 պատասխան գրառումների առաջացմանը: Հետաքրքիր է, որ դրական գրառումներն շատ ավելի «վարակիչ» եղան: Հետազոտությունները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր դրական գրառմանը նպաստել էր ընկերների մոտ 1,75 դրական գրառումների առաջացմանը: