14:19 , 31 մարտ, 2014
Ես ոչ մի քաղաքական թիմի չեմ պատկանում ու տարբեր խնդիրների շուրջ արտահայտում եմ իմ անձնական, մասնավոր տեսակետը։
Սակայն չեմ կարողանում հասկանալ, որ սկզբունքային խնդրում որևէ կուսակցության խմբակցության ղեկավար կարող է մասնավոր կարծիք ունենալ։
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատում է Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ–ում, նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է՝ իշխանությունները ճիշտ են արել։
Ես շարքային քաղաքացի եմ ու խճճվում եմ, մեկ–մեկ էլ ինձ թվում է՝ «Ժառանգությունն» ինձ ծաղրում, մանիպուլացնում է։ Ասենք, կարո՞ղ եմ, չէ, մտածել, որ մեկ տարի առաջ Արա Աբրահամյանը Մոսկվայում այնքան լավ է հյուրասիրել Րաֆֆիին, որ Ռուբեն Հակոբյանն անընդհատ մասնավոր կարծիք է ունենում։
Բայց ես դավադրության տեսության կողմնակից չեմ ու շատ պարզ այլ բան եմ տեսնում. «Ժառանգությունում» վաղուց համոզվել են, որ Րաֆֆին, մեղմ ասած, անելիք ու ասելիք չունի ու յուրաքանչյուրն իր ձևով նրան «ճամփու» է դնում։
Արևմուտք–Ռուսաստանի խնդիր չկա. ուղղակի Արմենն ու Ստյոպը մի բան են ասում, Ռուբիկը՝ հակառակը, Զառան էլ գնաց սովորելու՝ չնայած լավ կաներ, որ մի հատ էլ էրեխա բերեր։ Գոնե «Ժառանգությունը» մի բան կժառանգեր, թե չէ, որ Րաֆֆի են ասում՝ Ծիծեռնակաբերդի աղոթքն եմ հիշում, որի ընթացքում Գասպարյան Վովան քիչ էր մնում ընդդիմության առաջնորդ դառնար։