15:10 , 31 մարտ, 20145 Թոմ Թոմսոն՝ կանադացի նկարիչը

Կանադացի գեղանկարիչ Թոմ Թոմսոնին վերջին անգամ տեսել են նավակով ձկնորսության գնալիս՝ 1917թ.-ի հուլիսի 8-ին: Երբ նրա մարմինը 8 օր անց գտան լճում, երիտասարդ նկարչի մահը դարձավ Կանադայի ամենահայտնի առեղծվածներից մեկը:
Նրա մահվան հետ կապված երկու տարօրինակ հանգամանք կար, որոնք ստիպեցին շատերին կասկածել, թե նա պարզապես ընկել է ջուրն ու խեղդվել: Ձկնորսական լարի մի հատված 16 անգամ փաթաթված էր Թոմսոնի ձախ գարշապարին ու քունքին վնասվածք կար:
Գործը հետաքննողներից շատերը հավատում են պատահական խեղդվելու տեսությանը, սակայն եթե դա պատահական էր տեղի ունեցել՝ ի՞նչն էր դարձել դրա պատճառը: Ոմանք ենթադրում են, թե Թոմսոնի նավակը բախվել է մոտակայքում անտառահատումների հետևանքով ջրում հայտնված լողացող բեկորներին: Մյուսներն էլ առաջ են քաշում ոչ այնքան հավանական, սակայն տեսականորեն հնարավոր հանկարծակի հայտնված տորնադոյի հանգամանքը:
Կան նաև ինքնասպանության վարկածը առաջ քաշողներ, ովքեր կարծում են, որ նա իր գարշապարից ծանրություն է կախել ձկնորսական լարի միջոցով ու նետվել ջուրը:
Իսկ սպանության վարկածներն ավելի բազմազան են, օրինակ, որ անտառում լճի մոտակայքում թաքնված են եղել լրտեսներ ու դիվերսանտներ, ովքեր պետք է հարձակվեին մոտակայքով անցնող երկաթուղու վագոնների վրա ու, նկատելով Թոմսոնին, վերացրել են նրան որպես վկա: Ինչևէ, կանադացի նկարչի մահվան պատճառը մինչ այսօր չի բացահայտվել:
4 Ֆրեդերիկ Մըքդոնալդի չհայտնաբերված մարմինը
![]()
1926թ.-ի ապրիլի 15-ին ավստրալական կառավարության նախկին անդամ Ֆրեդերիկ Մըքդոնալդը անհետ կորավ: Նրա մարմինը երբեք չի գտնվել, սակայն գտնվել է նրա ինքնասպանություն կատարելու մասին գրառումը: Ոչ ոք երբևէ չի հարցաքննվել և ոչ էլ պատասխանատվություն կրել նրա անհետացման վերաբերյալ, սակայն հանգամանքները մատնացույց են անում Թոմաս Ջոն Լեյին:
Լեյը Ավստրալիայի ֆեդերալ կառավարության անդամ էր դարձել 1925թ.-ին ու հայտնի էր իր փառասիրությամբ ու անտանելի բնավորությամբ: Պաշտոնին անցնելուց շատ ժամանակ չանցած՝ նրան սկսում են հետապնդել կաշառակերության՝ մասնավորապես Մըքդոնալդին 2000 ֆունտ սթերլինգ առաջարկելու համար, որպեսզի վերջինս հրաժարվեր մասնակցել կայանալիք հաջորդ ընտրություններին: Հետո հանկարծ ՄըքԴոնալդը որոշում է ինքնասպան լինել:
Նաև ինքնասպան է լինում Լեյի մեկ այլ թշնամի՝ Հայմեն Գոլդսթեյը՝ 1928թ.-ին իրեն ցած նետելով ժայռից: Գոլսթեյնը նույնպես կառավարության անդամ էր, ով խաբվել էր ներդրումներ կատարելով Լեյի խարդախությամբ հիմնադրած ընկերությունում: Գոլդստեյնը ոստիկանությանը տեղեկացրել էր հետաքննություն անցկացնել, սակայն մինչ այն կիրականացվեր, ծովում հայտնաբերվում է նրա մարմինը:
1946թ.-ին ապացուցվել է, որ Լեյը ընդունակ էր մարդասպանություն կատարել: Նա հավատացած էր, որ իր սիրուհին երիտասարդ բարմենի հետ սիրային կապի մեջ է, ու խեղդելով՝ սպանում է վերջինիս: Նա ձերբակալվում է, սակայն հոգեկան խանգարման հետևանքով հիվանդանոցում մեկ տարի անցկացնելուց հետո մահանում է կաթվածից: Հնարավոր է, որ նա իր հետ տարավ Մըքդոնալդի անհետացման գաղտնիքը:
3 Հարրի Օուքս

1943թ.-ի հուլիսի 8-ի առավոտյան հայտնաբերվեց Բահամյան կղզիների ամենահարուստ մարդու դիակը: Նա մահակով գլխին բազմաթիվ հարվածներ էր ստացել, մարմինը ծածկված էր բենզինով ու բարձի փետուրներով:
Օուքսը հարստացել էր Կանադայի ոսկու հանքերում աշխատելով՝ մինչև հարկերից խուսափելու համար Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաու վերադառնալը: Կղզիների կառավարիչը այդ ժամանակ Ուինձորի դուքսն էր: Նա Օուքսի ընկերն էր, ու նրա մահը հետաքննելու համար Մայամիից երկու խուզարկուի է հրավիրում, որոնց անձամբ էր ճանաչում՝ թույլ չտալով տեղի ոստիկանությանը զբաղվել այդ գործով: Շատ ժամանակ չանցած Օուքսի փեսան՝ Ալֆրեդ դե Մարիգնին, ձերբակալվում է: Օուքսը երբեք էլ չէր սիրել Մարիգնիին, ու այս երիտասարդը պետք է ժառանգեր նրա ամբողջ ունեցվածքը, երբ Օուքսը մահանար: Ստացվում է՝ Մարիգնին երկու շարժառիթ ուներ Օուքսին սպանելու համար, այնպես որ, երբ նրա մատնահետքը գտան հանցանքի վայրում, նրան միանգամից ձերբակալեցին: Պաշտպանող կողմը ապացուցեց, որ գտնված մատնահետքերը խուզարկուների կողմից են կազմակերպված՝ Մարիգնիին մեղադրելու ու գործն արագ փակելու համար:
Մեկ այլ կասկածյալ էր Օուքսի գործընկեր Հարոլդ Քրիստին, ով հանցագործության օրը նրա տանն էր գտնվում: Քրիստին պնդում էր, որ քնած է եղել և ոչինչ չի լսել, թե ինչ է տեղի ունեցել: Նա նույնպես ուներ շարժառիթ, քանի որ մեծ գումարներ էր պարտք Օուքսին, որը չէր կարող վերադարձնել: Մարգինին համոզված էր, որ հենց Քրիստին է սպանել զոհին: Այնուամենայնիվ, Քրիստին չի հետաքննվել ու մեղադրվել սպանության մեջ: Ոմանք մաֆիային էին մեղադրում նրա սպանության մեջ՝ ենթադրելով, որ այն իրականում կազմակերպվել ու իրականացվել է հենց Ուինձորի դքսի հովանավորությամբ:
2 Ատլասի վամպիրը

Լիլի Լինդսթորմը 32-ամյա այրի էր, ով 1930-ականներին ապրում էր Ստոկհոլմում: Նա ապրում էր փոքրիկ բնակարանում ու իր ապրուստը վաստակում մարմնավաճառությամբ զբաղվելով: 1932թ.-ի մայիսի 1-ին նա երեկոն անցկացնելու ծրագրերն էր քննարկում իր ընկերուհու՝ 35-ամյա Մինի Ջենսոնի հետ, ով նույնպես մարմնավաճառուհի էր ու բնակվում էր նույն շենքում: Լիլին միակն էր, ով այդ շենքում հեռախոս ուներ: Նա զանգ ստացավ հաճախորդներից մեկից, ու Լիլին Մինիին հրաժեշտ տվեց հաճախորդի մոտ գնալու համար:
Երբ ավելի ուշ Մինին թակեց ընկերուհու բնակարանի դուռը՝ միասին դուրս գալու համար, ինչպես պայմանավորվել էին, ոչ ոք դուռը չբացեց, և կինը մտածեց, որ նա տղամարդու հետ է դուրս եկել: Միայն երեք օր անց ոստիկանությունը ջարդում է նրա բնակարանի դուռն ու, ներս մտնելով, հայտնաբերում նրա մերկ մարմինը: Նա սպանվել էր բութ առարկայով գլխին ստացած հարվածներից: Սակայն սպանության ամենասարսափելի հանգամանքն այն էր, որ հանցանքի վայրից արյունոտ շերեփ էր հայտնաբերվել: Հետաքննությունը ցույց էր տվել, որ օգտագործվել է Լիլի մարմնից արյուն հանելու ու խմելու համար: Չնայած փորձ էր արվում գաղտնի պահել հետաքննության մանրամասները, սակայն տեղի մամուլը տեղեկանալով, դրանց մասին շուտով տարածում է տեղեկությունները՝ հանցագործին տալով «Ատլասի վամպիրը» մականունը՝ քաղաքի այն տեղանքի անունով, որտեղ ապրում էր Լիլին: Լիլիի 80 հաճախորդ հարցաքննվում են, սակայն ոչ մի կասկածյալ ի հայտ չի գալիս: Ոչ մի մատնահետք չի հայտնաբերվել, ու կարծիքներ կան, որ հանցագործը ոստիկան է եղել, ով գիտեր թե ինչպես պետք մաքրել հետքերը: Ինչևէ, հանցագործին այդպես էլ չեն հայտնաբերել:
1 YOGTZE

Գանթեր Սթոլը 1984թ.-ի մի առավոտ մահացու վիրավորվել էր իր մեքենայի մեջ: Նախորդ գիշերը նա անցկացրել էր դրսում հարբելով, այնպես որ, թվում էր, թե սա կանխատեսելի ավտովթար էր: Նա մահանում է հիվանդանոցի ճանապարհին՝ չհասցնելով տեղեկացնել, թե ինչ էր իրականում տեղի ունեցել: Դիակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա վազել է ու վնասվածքները ստացել դրսում, մինչև մեքենայի մեջ նորից դրվելը: Սթոլի կողքին նաև գրություն են հայտնաբերել, որի վրա գրված է եղել «YOGTZE»: Այսպիսի բառ ոչ մի լեզվում գոյություն չունի: Հնարավոր է, որ սա հապավում է, սակայն ոչ ոքի չի հաջողվել բացել այն: Իր մահվանից առաջ Սթոլը կնոջն ասել էր՝ «Հիմա հասկացա», այնուհետև գրի էր առել տառերն ու դուրս եկել տնից:
Երկու տասնամյակ է անցել, սակայն նրա մահվան հանգամանքներն ու գրությունը մինչ այսօր առեղծված են մնում: Շատերը ենթադրում են, թե գրությունը իրականում «YO6TZE» է, որը ռումինական ռադիոյի զանգահարելու նշանն է: Ինչևէ, ոչ ոք չի կարողացել բացահայտել, թե դա ինչ գրություն է, և ինչ կապ կարող էր ունենալ նրա սպանության հետ: