Ցրտահարությունը ոչնչացրել է Արմավիրի մարզի կորիզավոր պտղի ու վաղահաս խաղողի բերքը


13:28 , 31 մարտ, 2014

Ցրտահարությունը ոչնչացրել է Արմավիրի մարզի կորիզավոր պտղի ու վաղահաս խաղողի բերքըYerkir.am-ը գրում է.

Արմավիրի մարզում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը եւ ամբողջությամբ ցրտահարվել են բաց դաշտում արդեն տնկված սածիլները. Yerkir.am-ին այս մասին հայտնեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:  

Նա նշեց, որ նախորդ երկու գիշերներին գրանցված ցածր ջերմաստիճանը շատ մեծ վնաս է հասցրել մարզի գյուղացիական տնտեսություններին, մասնավորապես՝կորիզավոր պտղին եւ խաղողի` սեղանի սորտերին, որոնց բողբոջներն արդեն բացվել էին: Ընդհանուր առմամբ՝ ցրտահարությունը 80 կամ 100 տոկոսով վնասել է մարզի ծիրանի` 3073 հեկտար, վաղահաս դեղձի՝ 400 հեկտար տնկարքներ:  

«Այս գիշեր մարզում գետնի մակերեսին գրանցվել է -3.5, իսկ օդում՝ -2.5 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի: Ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումների՝ եկող գիշեր մարզում սպասվում է ավելի ցածր՝ -6-ից -7 աստիճանի սահմաններում ցուրտ: Ընդհանուր վնասի չափը կարող ենք ունենալ 4-5 օրից հետո. տեսնենք` առաջիկա գիշերներին ինչ ջերմաստիճան կունենանք` ինչ հետեւանքներով, հետո նոր կկարողանանք  վերջնական պատկերը ներկայացնել»,- ասաց Արթուր Այվազյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ