13:25 , 31 մարտ, 2014Այս ամիս լրացավ Սիրական պատերազմի 3-րդ տարին: 2011 թվականի մարտ ամսից Սիրիայում մոտ 7500 երեխա է զոհվել: Հրապարակված տվյալների համաձայն՝ պատերազմի զոհը դարձած երեխաներից 4225-ը տասը տարեկանից փոքր է եղել, 55-ը՝ մեկ տարին չլրացած երեխաներ: Ամենից շատ երեխա է զոհվել Հալեպ քաղաքում և դրա շրջակայքում, որտեղ սպանվել է 1587 երեխա: Ավելի քան երկու տարի է, ինչ Սիրիայում շարունակվում են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումները: ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 146 հազար մարդ, 2.5 միլիոն մարդ էլ փախստական է դարձել...
Ոչ մի գիրք, ոչ մի ֆիլմ չի կարող պատերազմի իրական դեմքը ցույց տալ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «պատերազմ» բառը: Այդ բառի հետևում թաքնված են արյուն, արցունքներ, տների, մանկապարտեզների, դպրոցների ավերում, ընտանիքների քայքայում, մահ, բռնաբարություններ և, իհարկե, մարդկային դեմքի կորուստ:




































