20:49 , 31 մարտ, 2014
Հիլլեր լճը տեղակայված է Միջին կղզում՝ Արևմտյան Ավստրալիայի հարավային ծովափնյա հատվածում: Այս փոքրիկ լիճն ապշեցնում է իր վառ վարդագույն գույնով: Ի դեպ, ջրի գույնը չի փոխվում, նույնիսկ եթե այն լցնեք որևէ տարայի մեջ: Վարդագույն լճի երկարությունը 600 մետր է: Օվկիանոսից այն անջատված է ավազաթմբերի նեղ ափագծով:


Վարդագույն լճի ջուրն ուսումնասիրած գիտնականները սկզբում ենթադրում էին, որ ջրին այդ գույնը հաղորդում են միկրոսկոպիկ ջրիմուռները: Բայց հետազոտությունների արդունքում պարզել էր, որ լճում ջրիմուռներ չկան: Ներկայումս ջրի վարդագույն երանգի պատճառն այդպես էլ բացահայտված չէ, սակայն գիտնականները չեն հանձնվում և շարունակում են հետազոտել զարմանալի լիճը:

