12:54 , 31 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:
Այդ արդյունքից հետո Լևոնը FIDE-ի դասակարգման աղյուսակում կորցրել է 18 վարկանիշային միավոր և ընթացիկ արդյունքներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կարլսեն – 2882.3 միավոր
2. Լևոն Արոնյան – 2812.0
3. Վիշվանաթան Անանդ – 2784.8
4. Վլադիմիր Կրամնիկ – 2783.4
5. Ֆաբիանո Կարուանա – 2783.0
6. Ալեքսանդր Գրիշչուկ – 2777.0
7. Սերգեյ Կարյակին – 2772.2
8. Հիկարու Նակամուրա – 2772.0
9. Վեսելին Տոպալով – 2771.6
10. Շահրիյար Մամեդյարով – 2759.8