Վաշինգտոն նահանգում սողանքի զոհերի թիվը գերազանցել է 20-ը


12:29 , 31 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկյան Վաշինգտոն նահանգում սողանքի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 21-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ արտակարգ ծառայությունները չեն բացառում զոհերի թվի հետագա աճը: Նշվում է, որ փրկարարները դեռևս հույս ունեն գտնել ողջ մարդկանց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները երկրի պատմության մեջ ամենամասշտաբային սողանքից հետո անհետ կորածների ցուցակի անունները կրճատել են՝ հասցնելով 30-ի: