Դուք բավական ոգևորված էիք Չիլիի օրինակով, բայց նրանց մոդելը փոփոխվել է. ՍԴ նախագահը` Ներսես Երիցյանին


12:22 , 31 մարտ, 2014

Դուք բավական ոգևորված էիք Չիլիի օրինակով, բայց նրանց մոդելը փոփոխվել է. ՍԴ նախագահը` Ներսես ԵրիցյանինPanorama.am-ը գրում է.

«Դուք բավական ոգևորված էիք Չիլիի օրինակով և հաճախ էիք անդրադառնում դրան, ես անցած նիստին ասացի, որ սոցիալական-իրավական և ազատական պետությունների կողմից որդեգրված քաղաքականությունների տարբերություն կա և մենք պետք է օգտվենք սոցիալականների փորձից: Ես ուսումնասիրեցի Չիլլի օրինակը և պարզվեց, որ 1981-ին ներդրված մոդելը, որը դուք վկայակոչում եք, 2008-ին փոփոխությունների է ենթարկվել, որովհետև հիմնական խնդիրը չի լուծել: Մեր ուսումնասիրած 50 երկրներից բոլորն էլ փոփոխություններ են արել այդ համակարգում, այս առումով ձեր գնահատականներն ի՞նչ են հուշում»,- այսօր Սահմանադրական դատարանում վիճահարույց օրենքի քննության ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ի պատասխան Ներսես Երիցյանը հայտարարեց, որ Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է 50-ից ավելի երկրների փորձ ու հավելեց. «Չիլիի օրինակը համարվում է կուտակայինի դասական հիմքը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ