12:18 , 31 մարտ, 2014
Ուկրաինայում առաջիկայում նախագահական ընտրություններ են, սա ևս մեկ փաստ, որ Ուկրաինան փաստացի հրաժարվել է Ղրիմից: Նախագահ պետք է ընտրեն տվյալ պետության բոլոր համայնքների, մարզերի, միությունների և այլ բաժանումների բնակիչները. եթե Ուկրաինան համարում է, որ Ղրիմը իր մի մասն է, ապա ինչպե՞ս է ընտրություններ անցկացնելու առանց ղրիմցիների քվեաթերթիկների: Հետո միջազգային ասպարեզում դուրս են գալիս ու բողոքում են, իրենք իրենց ձեռով սահմանը փակեցին, առանց Ղրիմի ընտրություն են կազմակերպում, մի բան էլ բողոքում են: