Սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել


12:07 , 31 մարտ, 2014

Հենց նոր հեռախոսով խոսեցի Լաթաքիայում գտնվող Քեսաբի քաղաքապետի հետ: Նա ասաց, որ սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել, ու հիմա այդ բարձունքների վրա սիրիական դրոշն է ծածանվում:
Նա նաև շնորհակալությույնուն հայտնեց Քեսաբի շուրջ համայն հայության բարձրացրած բողոքի ալիքի համար, ինչին ակտիվորեն հետևում են ու հույս հայտնեց, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելք կունենա: