«Իմ կողքին միշտ հենց այդպիսի տղամարդ է լինում». Իրինա Դանիելյան


11:48 , 31 մարտ, 2014

Life.panorama.am-ը գրում է.

«Իմ կողքին միշտ հենց այդպիսի տղամարդ է լինում». Իրինա Դանիելյան

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» ժամանցային հեռուստածրագիրը հայ հասարակության կողմից, կարծես թե, ընդունվեց. դրանում մեծ դեր խաղացին հենց հաղորդավարուհիները, որոնք, մեր մեջ ասած, հասցրել են վայելել հեռուստադիտողների համակրանքը: Դերասանուհի Իրինա Դանիելյանը, ով հաղորդման  չորս հաղորդավարուհիներից մեկն է, ևս այդ կարծիքին է: Life.panorama.am-ը վերջինիս հետ զրուցել է հաղորդման, թատրոնում, սերիալներում  խաղալու, նրա կերտած կերպարների և այլ թեմաների շուրջ ու պարզել՝ ինչպիսին է դերասանուհու կողքի տղամարդը:

Մեր մեջ ասած» հաղորդումըկարծեսսիրվեց հեռուստադիտողի կողմիցկարծում եք՝հայ կանանց  և, առհասարակ, հեռուստադիտողներին, ամենաշատն ի՞նչն է գրավումհաղորդման մեջ:

-Գրավում են անմիջականությունը, հաղորդավարների միջև ծավալվող հաճելի զրույցները: Բացի այդ՝ «Մեր մեջ ասած»-ն ունի նաև տեղեկատվական գործառույթ: Մենք հաղորդում ենք տեղեկություններ, որոնք շատերին հայտնի չեն, խոսում ենք մտածելու տեղիք տվող թեմաներից, օրինակ՝ բռնությունից:

-Հաղորդավարի աշխատանքին զուգընթաց հասցնո՞ւմ եք խաղալ թատրոնում:

-Այո, այժմ Կամերային թատրոնում  խաղում եմ «Նազար» ներկայացման մեջ: Կարծում եմ՝ նազարների թեման միշտ արդիական է և ներկայացման մեսիջը հասնում է հանդիսատեսին: Նազարները եղել են, կան ու կլինեն:

Ջին- Ջան» ներկայացման մեջ տեսնում ենք ակնարկ՝ կանանց սին ու անհասկանալիցանկությունների մասին. դրանցից ինքներդ ունեցե՞լ եք:

- Չէի ասի, որ ես այդ տեսակն եմ. հիմնականում գիտեմ՝ ինչ եմ ուզում:

- Ձեր կողքին կա՞ այն տղամարդըում համար այդ անհասկանալի ցանկություններըհասկանալի են:

-Իմ կողքին միշտ հենց այդպիսի տղամարդ է լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ