Սուտ ես խոսում, պարոն նախարար


11:59 , 31 մարտ, 2014

Երբ սոցապ նախարարը կանգնած Սահմանադրական դատարանի առջև հայտարարում է, որ «սոցապ վճարները մինչ այսօր ԱՆԴԵՄ էին», և պարզ չէր՝ ով որքան էր մուծում, ասում եմ՝ ստոպ: ՍՈՒՏ ես խոսում, պարոն նախարար: 

2004 թվականից սոցքարտերը ներդնելուց հետո գործատուները անձնավորված ներկայացրել են, թե որ աշխատողը որքան սոցապ հարկ է մուծել:
Այլ հարց է, որ այդ 10 տարվա տվյալները հիմա չեղյալ եք համարել, ու մեզ գցելուց հետո, նորից 0-ից թոշակային ռեֆորմ եք անում:
Ո՞ՒՐ են մեր 10 տարվա մուծած անհատական հարկերը: Ինչո՞ւ եք չեղարկել, և հիմա ՍՈՒՏ խոսում: