10:30 , 31 մարտ, 2014
Sport.am-ը գրում է.
Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի «Դնեպր»-«Դինամո» հանդիպման ժամանակ հյուրերի ավագ Օլեգ Գուսև լուրջ վնասվածք ստացավ դարպասապահ Դենիս Բոյկոյի հետ բախումից հետո ու ստիպված էր մարզադաշտը լքել շտապ օգնության մեքենայով:
Սակայն մինչ այդ նրա կյանքը փրկեցին ոչ թե բժիշկներն, այլ... մրցակից ֆուտբոլիստը:
ԱՄենայն հավանականությամբ Գուսևը լեզուն էր կուլ տվել, երբ «Դնեպրի» վրացի կիսապաշտպան Ջաբա Կանկավան վայրկենական վրա հասավ ու առաջին օգնություն ցուցաբերել, օգնեց վերականգնել շնչառությունը:
Իսկ հիվանդանոց տեղափոխելուց հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, ուղեղի ցնցում, ատամներն է ջարդել ու ծնոտը: