46 հոգի հավակնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնին


10:08 , 31 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Մարտի 30-ին կեսգիշերին Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահի թեկնածուների փաստաթղթերի ընդունումը, գրում է unian.net-ը: Նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 46 քաղաքացի, նրանցից 38-ը ինքնաառաջադրված են:  

Առաջադրված թեկնածուների թվում են գործարար Պյոտր Պորոշեկնոն, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշը, Ինտերնետ կուսակցության նախագահ Դարտ Վեյդերը: