09:24 , 31 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
1. Աքլորի հասակ (ծննդյան օրից մինչև 6-9 ամսեկան)
Այս ժամանակահատվածում փոքրիկը ծրագրում է իր կյանքը: Նրան շատ էներգիա է հաղորդում իր նկատմամբ դրսևորվող հիացմունքը:
Խորհուրդ՝ երեխայի կյանքը հարստացրեք զգացմունքներով և շփմամբ:
2. Կապիկի հասակ (6-9 ամսեկանից մինչև 3 տարեկան)
Երեխան սովորում է սիրել: Խրախուսեք նրա զգացմունքային բոլոր դրսևորումները: Աղջկա մեջ ծնվում է կինը. նրան կոկետություն սովորեցրեք:
Խորհուրդ՝ հանգիստ թողեք երեխային. այժմ փոքրիկն իրենով է տարված:
3. Այծի հասակ (3-7 տարեկան)
Խաղի տարիքն է: Երեխային ճիշտ խոսել սովորեցրեք. մինչև 7 տարեկանում ինչպես սովորի, այնպես էլ կխոսի հետագայում:
Խորհուրդ՝ հաճախ եղեք բնության գրկում. նախադպրոցական տարիքում դա շատ կարևոր է:
4. Ձիու հասակ (7-12 տարեկան)
Այս շրջանը պետք է հարուստ լինի տարբեր խմբակներին մասնակցելով: Այս տարիքում ոչ մի դեպքում երեխաներին մի խաբեք:
Խորհուրդ՝ երեխային սովորեցրեք սովորել :
5. Ցլի հասակ (12-17 տարեկան)
Այս տարիքում է ձևավորվում սոցիալական կյանքի տեսլականը: Կարևոր է երազել, ծրագրեր կազմել: Աղջիկների մոտ էլ այս տարիքում սիրո մասին երազելու շրջանն է: Որքան շատ է երազում, այնքան երջանիկ լինելու հավանականությունը մեծանում է:
Խորհուրդ՝ դրդեք ծրագրել ապագան:
6. Առնետի հասակ (17-24 տարեկան)
Այս տարիքի գլխավոր առաջադրանքը ամուսնու փնտրտուքն է: Հարկավոր է ավելի համարձակ ծանոթանալ, ավելի շատ սիրախաղեր ունենալ:
Խորհուրդ՝ հիշեք, որ 6-րդ շրջանը ճակատագրի խաչմերուկն է:
7. Վարազի հասակ (24-31 տարեկան)
Ամուսնության տարիքն է: Աքլորի, Կապիկի և Այծի հասակները մութ են կոչվում. այդ հասակում երեխան փակ է շրջապատի համար, նրա ողջ էներգիան ծախսվում է իրեն կազմավորելու վրա: Միայն 7 տարեկանում կարելի է հասկանալ, թե ինչպիսի մարդ է մեծանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ