Քիմ Քարդաշյանը խնդրում է աշխարհին օգնել քեսաբցիներին


08:50 , 31 մարտ, 2014

Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր էջում գրում է. 

Եթե չգիտեք՝ ինչ է տեղի ունենում Քեսաբում, փորձեք տեղեկացվել Google որոնողական համակարգի միջոցով. սա ուղղակի կոտրում է մարդու սիրտը: Որպես հայ՝ ես մեծացել եմ բազմաթիվ ցավոտ պատմություններ լսելով: Խնդրում եմ՝ եկեք թույլ չտանք պատմությանը կրկվել: Եկեք միահամուռ տարածենք սա: