21-րդ դարում թուրքը էլի ցեղասպանություն է անում, իսկ աշխարհը լուռ հետևում է


09:14 , 31 մարտ, 2014

Ցեղասպանության դասական օրինակ. աշխարհը հեգնում է, աշխարհը լուռ հետևում է զարգացող դեպքերին: Համացանցում տարածվել են կադրեր, որոնցում պարզ երևում են, թե ինչպես են ՍԻՐԻԱՅՈՒՄ մարդկանց հրապարակայնորեն գնդակահարում կրոնական կամ ազգային հողի վրա: Օսմանյան կայսրության բարքերը տիրում են նաև այսօր: Արյան մեջ թաթախված տղամարդիկ կանանց աչքի առաջ ենթարկվում են մահվան... Ի՞նչ է անում միջազգային հանրությունը... ՈՉԻ՛ՆՉ, կամ գրեթե ոչինչ, համենայն դեպս, շատ երկրների կառավարություններ պաշտոնապես ճանաչել են այդ մահ սփռող ուժերին որպես ՍԻՐԻԱԿԱՆ պաշտոնական կառավարություն: Դրսում 21-րդ դարն է, համացանցի հնարավորությունները անսպառ են, ինֆորմացիան՝ ամենուր... ԹԱՔՑՆԵԼ ԱՆՀՆԱՐ Է, ամեն ինչ մեր աչքի առաջ է: Պատկերը շատ չի փոխվել: Հարյուր տարի առաջ՝ նույն այս օրերին, գրեթե նույն աշխարհագրական տեղանքում, տեղի էին ունենում գրեթե նույն բովանդակության դեպքեր. ՃԻՇՏ Է, ԵՐԻԹՈՒՐՔԵՐԻ «ՏԱՂԱՆԴԻՆ» ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ, ԲԱՅՑ ՁԵՌԱԳԻՐԸ ՆՄԱՆՎՈՒՄ Է: Հայաբնակ բնակավայրերը դատարկվում են, բնակչությունը, ահասարսուռ տեսարանների ականատեսը լինելով, դիմում է փախուստի:  
ՄԻ ԲԱՆ ՊԱՐԶ է դառնում... ՈՒ ՄԵՆՔ ԽԵՂՃ ՀԱՅԵՐՍ ուզում էինք, որ հարյուր տարի առաջ միջազգային հանրությունը մեզ օգնության ձե՞ռք մեկներ ու դատապարտե՞ր երիտթուք պարագլուխներին: Առաջին համաշախարհային պատերազմի տարիներին՝ ոչ տեխնիկական դարում, ամբողջովին լքված ու բոլորի կողմից մոռացված հայ ազգը ենթարկվում էր բնաջնջման, իսկ միջազգային հանրությունը փորձում էր խլացնել իր լսողությունը և չսատարել օգնություն աղերսող հայությանը: Ու այսքանից հետո մենք ուզում ենք, որ միջազգային ատյանները արժանի գնահատական տա՞ն ՔԵՍԱԲԻ դեպքերին:
Լինենք իրատես, հարյուր տարի անց մենք միասին ականատես ենք լինում մարդկության դեմ մեծագույն հանցանքի:
Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույցներ են պարունակում թուրքական (Թալեաթ փաշայի, Էնվերի և այլոց հրամանագրերը), դաշնակից երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան), գերմանական, ավստրիական, ամերիկյան պետական արխիվային վավերագրերը և այլն: Ապացույցների անհերքելի պայմաններում աշխարհի գերտերությունները, բերանները ջուր առած, աստիճանաբար թուրքերի հանցակիցը դարձան... ու ի՞նչ: Դարձյալ մենք՝ հայերս, վրեժխնդիր եղանք, մենք ապացուցեցինք, որ ճշմարտությունը, վախ թե ուշ, հաղթանակելու է, և սատկացրեցինք ոճրագործության կազմակերպիչներին: ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԻՆ՝
Սողոմոն Թեհլերյան
Պետրոս Տեր-Պողոսյան
Արտաշես Գևորգյան
Արշավիր Շիրակյան
Արամ Երկանյան
Հակոբ Մելքումով
ՀԻՇԵՔ՝ ինչ պատահեց Սաիդ Հալիմի, Բեհաէդդին Շաքիրի, Ջեմալ Ազմիի, Էնվերի, Ջեմալի, մեր օրերում արդեն Սադդամ Հուսեյնի, Քադաֆի, Մուբարաքի և շատ շատեր հետ, ովքեր դուրս եկան ժողովրդի դեմ: Ես քաղաքագետ չեմ ու ցանկանում եմ զերծ մնալ քաղաքական գնահատականներից, բայց ինքս կարծում եմ, որ ինչպես հարյուր տարի առաջ, այսօր ևս միջազգային հանրությունը իրավիճակը մեղմելու համար ոչինչ չի անի: Մենք մեր դառը օրինակից գիտենք, մենք մեր մաշկի վրա ենք զգացել: Եկել է ժամանակը պատմությունից դասեր քաղելու... Եկել է պահը, որ հասկանանք, որ մենք ու միայն մենք ենք մեր գոյության ու անկախության երաշխիքը: ՄԵՆՔ բազմիցս թակել ենք փրկության դռներ, օգնություն ենք աղերսել ողջ աշխարհից և ամեն մի դուռ թակելիս, ամեն մի աղերսանք բարձրաձայնելիս, ավելի ենք թուլացել, ավելի ենք նեղացել ու մնացել այս քաղաքական թատերաբեմի նեղ արանքում... Սա պատերազմ է՝ պատերազմ քաղաքական շահերի և մարդկային կյանքերի միչև…
Հ. Գ.
Նրանք, ովքեր իրենց անմիջական մասնակցությամբ, կամ պարզապես անտարբերությամբ օգնեցինք թուրքերին քառատել հայոց ճակատագիրը, չգիտեին, որ մշտապես եղել են ու կլինեն վկաներ, որքան էլ նրանց արհամարհեն կամ մերժեն աշխարհի հզորները, ազնիվ վկաներ, ովքեր փորձել են աշխարհի խլացած լսողության մեջ պայթեցնել տառապող ժողովրդի համար օգնություն հայցող իրենց աղաղակները: Ապագան պատկանում է ճշմարտությանն ու արդարությանը: Մարդկությունը չի կարող իր ՄԱՌԱՆԻ մեջ պահել Թուրքիայի ու իր ձեռագիրը շարունակող երկրների մարդասպան ոճիրը, և վաղ թե ու ուշ պատմությունը կասի իր վճռական խոսքը՝ կհաղթանակի ՆԵՄԵՍԻՍԸ:
30. 03. 2014 (Գարունա ձունա արել) Ռաֆայել Մնացականյան MR©