08:26 , 31 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Քեսաբահայության համար ստեղծված ողբերգական այս իրավիճակում նրանց ցուցաբերված հնարավոր ցանկացած աջակցություն՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, բարոյական, նյութական թե ոչ նյութական, այսօր պահանջված է, իսկ արագ արձագանքման կարևորությունը` շատ ավելի էական, քան քաղաքական ու արարողակարգային հնարավոր տարատեսակ ենթադրություններն ու երկրորդական մտահոգությունները:Այս մասին ասված է Քեսաբ այցելած Հայաստանի ԱԺ պատգամավորների տարածած հաղորդագրությունում:
Պատգամավորական խմբի հաղորդագրության մեջ ասվում է. «ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Սամվել Ֆարմանյանը մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ հանդիպելու Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից:
Պատգամավորական խումբը հանդիպումներ է ունեցել նաև Սիրիայի աշխարհիկ ու հոգևոր բարձրագույն իշխանությունների հետ: Այցելությունը, ինչպես և դրան նախորդած քաղաքական հայտարարությունը, արագ արձագանք էր ստեղծված իրավիճակին՝ արձանագրելու, որ հայության որևէ հատվածի խնդիր նաև Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության խնդիրն է: Պատգամավորական խումբը տեղում ծանոթացել է ստեղծված ցավալի իրավիճակին, քեսաբահայ մեր քույրերին ու եղբայրներին է փոխանցել Հայաստանի Հանրապետության զորակցությունն ու նրանց կողքին լինելու պատրաստակամությունը, Սիրիայի իշխանությունների հետ մտքեր փոխանակեց սիրիական ճգնաժամի և դրա արդյունքում ողբերգական իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների ապագայի վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ