08:10 , 31 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ան Իդալգոն կդառնա Փարիզի առաջին կին քաղաքապետը: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Քվեարկության արդյունքներով սոցիալիստներն ու նրանց կողմնակիցներն իրենց համար քաղաքային խորհրդում ապահովել են 91 տեղ, իսկ աջ «Միություն հանուն ժողովրդական շարժման» ներկայացուցիչները՝ 71 տեղ:
Նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից դժգոհները քվեարկել են աջ կենտրոնամետների ու աջ ծայրահեղականների օգտին: Աջ կենտրոնամետ «Միություն հանուն ժողովրդական շարժման» առաջնորդ Ժան-Ֆրանսուա Կոպեն տեղի ունեցածն անվանել է կուսակցության աջակցության «կապույտ ալիք»:
ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով իշխող Սոցիալիստական կուսակցությունը, նախնական տվյալներով, խոշոր ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժմանն» ու այլ հակառաորդների զիջել է ավելի քան 30 հազար բնակչությամբ առնվազն 58 քաղաք: