20:52 , 30 մարտ, 2014Քեսաբն ինձ համար աշխարհագրական տարածք է, այն հայրենիք չէ և ընդհանրապես` սփյուռքում հայապահպանության գաղափար ասելով ես հասկանում եմ ՄԻՆՉ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ վերադառարձն սփյուքի մեր հայրենակիցների համար Հայաստանի հետ որոշակի կապերի պահպանումը: Երկրորդ` Քեսաբի հայերին պաշտպանելու հարցում Հայաստանն արեց քաղաքական անհրաժեշտ քայլերը` Սերժ Սարգսյանը ելույթ, պատգամավորների այց և այլն: Այս պահից սկսած քաղաքական գործողություններին պետք է փոխարինի իրական աշխատանքը, պատգմավորներից հետո պետք է Սիրիա գործուղել հայ սպաների, արցախյան ազատամարտի թոհուբոհով անցած դաշտային հրամանատարների (Ժիրայր Սեֆիլյան, Սարգիս Հացպանյան, ԱՍԱԼԱ ի տղաներից), Բաշար Ալ Ասադի հետ բանակցելուց հետո հնարավորության դեպքում տանել նաև զենք ու զինամթերք և ապահովել հայկական թաղամասերի ու բնակավայրերի ապահովումը տեղի հայերին զինելով: Սա ամենաիրական ճանապարհն է Սիրիայի հայերին պաշտպանելու գործում: