17:14 , 30 մարտ, 2014
Կրթության նախարար Արմեն Աշոտյանը ՖԲ իր պատին գրել է, որ ՀՀ պետական բոլոր ուսումնակրթական հաստատություններում վաղվա՝ 31.03.2014թ.–ի դասերը, ելնելով եղանակային փոփոխությունից՝ տեղափոխվում են եկող շաբաթ օր։
Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետարանին, հանձին քաղաքապետ Տարոն Մարգարյանի. Չեք կարծու՞մ, որ քաղաքապետարանն էլ պետք է նման հայտարարությամբ հանդես գա՝ համայնքային ենթակայության կրթական ու նախակրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ՝ քաղաքացիներին ազատելով անորոշությունից և ավելորդ քաշքշուկից։