17:03 , 30 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի բոլոր զինծառայողները լքել են Ղրիմը՝ հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ ներքին զորքերի մամլո ծառայությանը:
«Ընդհանուր առմամբ Ղրիմի թերակղզուց 1100 զինծառայողներ կշարունակեն ծառայությունը պետության տարբեր անկյուններում տեղակայված Ուկրաինայի Ազգային գվարդիայի բաժիններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամլո ծառայությունում նշել են, որ ներքին զորքերն առավելագույն ջանքեր են ներդնում տեղափոխված զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելու համար: