Եվրոպական արժեքները հաճախ ոտնահարվում են հենց եվրոպական կառույցների կողմից


15:58 , 30 մարտ, 2014

եվրոպական արժեքները հաճախ ոտնահարվում են հենց եվրոպական կառույցների կողմից, ինչպես քրիստոնեությունը՝ եկեղեցական կառույցներում, սակայն դա է մարդկության զարգացման ճանապարհը, մարդու իրավունքները, համամարդկային արժեքները, ժողովրդավարությունը, այս ճանապարհն է, որ կարող է մարդկությունը տանել դեպի կայուն զարգացում ու առաջընթաց: Եթե մենք նեղանում ենք եկեղեցուց, որպես կառույց, գործունեությունից երբեմն անգամ տհաճություն ենք զգում , դա չի նշանակում, որ քրիստոնեական արժեքները նույնպես արժանի են անարգանքի ու մեզ պետք չեն: Եվ մենք՝ նեղվածներս ու նեղացածներս մեզ պիտի գցենք բացարձակ հետադիմական ու ավտորիտար ռեժիմների գիրկը: