Ճանապարհային Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ ավտոտրանսպորտով երթևեկելուց


11:27 , 30 մարտ, 2014

Ուշադրություն
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ Երևանում ավտոտրանսպորտով երթևեկելուց,քանի որ այս գիշեր տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել հանրապետության մայրաքաղաքի փողոցները:

Փակ են նաև հանրապետության մի շարք մարզերի ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա է ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում:
Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը հաղթահարելու համար: