Մարտի վերջ


10:05 , 30 մարտ, 2014

հետաքրքիր է, հիմա քանի՞ արթուն մարդ կա քաղաքում
կամ գոնե մոտակա բնակելի շենքերի մեջ
եւ նրանցից քանիսն են հենց այս պահին հիշել
իրենց առաջին հիասթափությունը մարդուց
եւ նրանցից քանիսն են մտքում պտտում
վաղվանից կյանքը փոխելու հստակ որոշումը

պարզապես հետաքրքիր է
նրանցից քանիսն են հենց այս պահին
քաղաքային միանման, սառը շենքերի մութ սենյակներում
երբեք տան զգացում չունենալու մտքից
այսքան անօգնական կուչ եկել, փակվել

***

էս գիշեր շատ ուժեղ անձրեւ եկավ
ու կարծես
երկինքն ու ես
մրցավազքի մեջ լինեինք