Առաջադեմ հասարակությունը լուռ է... Ֆլիրտների մեջ է դեռ. մարդասպանների հետ


06:47 , 30 մարտ, 2014

ՉԳԻՏԵԻՔ - ԻՄԱՑԱՔ: Երբ Նյուրնբերգում ցուցադրեցին նացիստական գազախցիկների և մահվան ճամբարների ահասարսուռ տեսարանները, քաղաքակիրթ հասարակությունը հայտարարեց.,,Բայց մենք հո չենք իմացել այդ ամենի մասին,,: Երբ ՍՄԿԿ 20-րդ համագումարում բացահայտվեցին կոմունիստական հասարակարգի դժոխային բարքերը, առաջադեմ հասարակությունը հայտարարեց.,, Բայց մենք հո չենք իմացել այդ ամենի մասին ,, : Այսօր էլ, երբ սոցիալական ցանցերը հեղեղված են Մերձավոր Արևելքում մոլեգնող զանգվածային մարդասպանությունների պատկերներով, առաջադեմ հասարակությունն ընդհանրապես չի խոսում: Ֆլիրթների մեջ է դեռ: Մարդասպանների հետ: