00:30 , 30 մարտ, 2014Հայերս մի տեսակ սիրում ենք մեզ թերագնահատել, ասել, որ մենք միասնականություն չունենք, ասել, որ մեր մեջ դավաճաններ են լինում, որ բոլորից շատ մեր մեջ կան դավաճաններ, չնայած ուրիշները մեզ չեն զիջում դրանով, սիրում ենք ասել որտեղ հայ, էնտեղ վայ: Ուրիշ ոչ մի ազգ այդպիսի բան չի ասի. սիրում ենք ասել, որ առանց այս կամ այն երկրի մենք կորած ենք, սակայն իրականում կորած ենք երբ ուրիշի վրա է հույսներս, իսկ երբ մեզ վրա է, հաղթող ենք դուրս գալիս: Օրինակ ̀Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում մեզ վրա դրեցինք հույսներս ու հաղթեցինք, Արցախում նույնպես մեզ վրա դրեցինք հույսներս ու հաղթեցինք, իսկ չենք էլ հիշում, որ Արցախում սկզբնական պատերազմական փուլում համ ազերիների դեմ էինք կռվում, համ կարմիր բանակի: Որտեղի՞ց մեր մեջ այդքան անինքնավստահություն հենց մեր հանդեպ: Երևի դարերով մեզ իշխած օտարներն են մեր մեջ դա սերմանել, որ մեզ բարոյալքեն ու թուլացնեն: Բայց նրանք մի բան հաշվի չեն առել, որ հայերի մեջ կա դանակը ոսկորին երևույթը: Չգիտեմ դա ազգային բնազդ է, թե բնավորություն, բայց դա կա, այդ առեղծվածը կա: Ներկայումս ունենք բազմաթիվ մարտահրավերներ, որ կարող են պարտության դեպքում ազգի համար կործանարար լինել, ու էլի մեր թերահավատությունն է գլուխ բարձրացրել, էլի ասում ենք հեսա կկործանվենք: Չենք կքրծանվի վստահ եմ. դանակը ոսկոռին հասնի էլի, մենք մեր անելիքը կանենք,1918 թվականին ներկայից շատ սոսկալի վիճակ էր, երբ հաղթեցինք և պետություն ստեղծեցինք: Էլ հաստատ ավելի վատ վիճակ չի լինի մեզ համար. այն ժամանակ կար նոր կատարված ցեղասպանություն «բազմահազար գաղթականներ, սով, համաճարակներ: Կարճ կապեմ. վստահ եմ, որ ոտքի կկանգնենք, չենք կործանվի, որովհետև մեր գենն է այդպիսին, բայց եկեք հավատանք ինքներս մեզ, համախմբվենք,մեզ արժանի բարձունքին մեզ միշտ դասենք,որ մինչ դանակը ոսկոռին հասնելը մեր ուզածին հասնենք: