Պարզվել է, թե որն է Շվեյցարիայի քրեական մայրաքաղաքը


00:45 , 30 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Շվեյցարիայի պետական վիճակագրության վերջին տվյալներով պարզվել է, թե որոնք են երկրի քրեական առաջնորդները: 

Ինչպես փոխանցում է Prian.ru-ն՝ 2013թ. արդյունքներով՝ Լոզանի յուրաքանչյուր 1000 բնակչին 209 հանցագործություն է բաժին ընկնում: Դա ավելի շատ է, քան երկրի ցանկացած այլ քաղաքում: Ընդ որում՝ 2012թ. համեմատ քաղաքի քրեականացումը նվազել է 3%-ով: 
Մայրաքաղաք Բերնում 1000 բնակիչների բաժին է հասել 168 հանցագործություն, այս ցուցանիշը 2012թ. հետ համեմատած 6%-ով ավելի քիչ է: Հանցագործությունների թիվը 13%-ով նվազել է Ժնևում և Ցյուրիխում, որտեղ համապատասխանաբար 160 և 138 հանցագործություններ են գրանցվել: 

Քրեական իրավախախտումների ընդհանուր քանակը նվազել է 6%-ով և 575 հազար է կազմել: Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ Շվեյցարիայում սկսել են ավելի քիչ գողանալ և քաղաքացիների նկատմամբ բռարարքներ գործադրել: Միայն պոռնոգրաֆիայի բացահայտված անօրինական դեպքերի քանակն է աճել 68%-ով: 67%-ով աճել են խարդախության միջոցով գումար կորզելու դեպքերը, գրում է realty.newsru.com-ն: