00:04 , 30 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտվեց Դմիտրի Անդրեյկինին՝ զրկվելով առաջին հորիզոնականում հայտնվելու բոլոր շանսերից:
«Այս մրցաշարում ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան մեկ տարի առաջ Լոնդոնում(Հավակնորդների մրցաշարը անցած տարի անցկացվել է Անգլիայի մայրաքաղաքում – խմբ.): Բայց, չգիտեմ ինչու, իմ խաղի մակարդակը երկրորդ շրջանում նույնն է, ինչ Լոնդոնի մրցաշարում»,- Արոնյանի խոսքերը մեջբերում է chess-news.ru-ն:
13-րդ տուր
Անդրեյկին - Արոնյան՝ 1:0