Այնքան շատ վնաս պետությանը ոչ մեկ չի կարող տալ, ինչքան քաղաքական որեւէ լծակ ունեցող գործարարը


00:03 , 30 մարտ, 2014

Ոնց մտածում եմ, ամենակարեւոր բանը, որին պետք էր ուշադիր ու սկզբունքորեն հետեւել ժամանակին ու կանխել, դա գործարարներին քաղաքական պաշտոններ զբաղացնելու արգելքն էր: Այդքան շատ վնաս պետությանը ոչ մեկ չի կարող տալ, ինչքան քաղաքական որեւէ լծակ կամ իշխանության որեւէ ձեւ ունեցող գործարարը, ու իրա անձնական որակները, կապիտալի ծագումը, գործունեության ոլորտը կապ չունեն: Փիլիսոփայությունը եւ մտքերի ուղղությունն է ուրիշ: Քաղաքական ծայրահեղ պրագմատիզմը լավ բանի չի կարող բերել: