22:32 , 29 մարտ, 20141in.am-ը գրում է.
Արժութային միություն Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի միջև, վերջինիս անկախություն ձեռք բերելու դեպքում, այնուամենայնիվ կկնքվի: Դա կօգնի պահպանելու երկու երկրների տնտեսական կայունությունը: The Guardian-ի հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել Միացյալ Թագավորության նախարարներից մեկը:
«Մեծ Բրիտանիան ցանկանում է պահպանել Ֆասլեյնի իր բազան, որտեղ գտնվում են Trident միջուկային բալիստիկ հրթիռները, իսկ Շոտլանդիան պնդում է արժութային միության առումով: Պատկերվում են գործարքի ուրվագծերը»,-ասել է բրիտանական կառավարության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` կարելի է խուսափել ֆունտ սթեռլինգից հրաժարվելուց: «Ամենայն հավանականությամբ, արժութային միություն կլինի»,- ասել է բրիտանացի նախարարը, ում անունը չի բարձրաձայնվում: