22:06 , 29 մարտ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Կոշկակար Արմենը եղանակի կանխատեսումներին հետևել է կրպակի փոքրիկ ռադիոընդունիչով: Տեղումների` հատկապես կարկուտի մասին ռադիոն ոչինչ չէր ասել: Վարպետն ամենից շատ փոքրիկ այգու ծիրանենիների համար է ափսոսում:
Ավան, Դավիթաշեն, Արաբկիր, Կենտրոն համայնքներում այսօր 8 մմ կարկուտ է տեղացել, որը շարունակվել է 15 րոպե: Հայպետհիդրոմետի հերթապահ օդերեվութաբանը նշում է, որ այն հստակ կանխատեսել հնարավոր չէր: Կարկուտը պայմանավորված է եղել ցիկլոնով:
Անձրևի ու թաց ձյան պետք է պատրաստ լինել առնվազն ևս երեք օր: Օդի ջերմաստիճանը վաղը նվազելու է ամբողջ հանրապետության տարածքում: Արարատյան դաշտում` մինչև մինուս երկու աստիճան, լեռնային շրջաններում` մինչև մինուս տասը: Կանխատեսումների համաձայն` տեղումները դադարելու են միայն ապրիլի մեկին:
Ապրիլի երկուսն ու երեքն առանց տեղումների օրեր են լինելու: Արևն էլ կեսօրին տաքացնելու է մինչև 15 աստիճան: Այդ օրերին միայն հնարավոր կլինի նորից վայելել տաք ու արևոտ գարունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ