Ուկրաինացիներին դատապարտելու փոխարեն, ռուսներն իրենք պետք է հանեն Լենինի արձանը


21:42 , 29 մարտ, 2014

Անցյալ տարի ուղիղ մեկ օրով եղա մերձմոսկովյան քաղաքներից մեկում: Քաղաքի կենտրոնական մասում զբոսնելիս զարմացա, զարմանալը մեղմ է ասված, որովհետև շոկի մեջ էի, երբ կենտրոնում տեսա Լենինի արձանը: Արձանը ուղակի կանգուն չէր, այլ լավ խնամված էր և շրջապատված էր ծաղիկներով: Ինձ համար ուղակի զարմանալի էր, որ Ռուսաստանում դեռ կան նրա արձաններից: Չանդրադառնամ ուկրաինական ճգնաժամի հետ կապված իմ տեսակետին, որովհետև արդեն անդրադարձել եմ նախորդ գրառումներիցս մեկում, միայն կասեմ, որ զարմանում եմ, թե ինչպես են ռուսները պահում Լենինի արձանը ցայսօր և այդքան ծանր են տանում, երբ Ուկրաինայում տապալում են նրա արձանները: Երբ Կուտուզովի արձանը հանեցին, դեռ հասկանալի էր ռուսների արձագանքը, բայց զարմանում եմ, երբ Լենինի արձանների համար են այդպես տանջվում: Հարգելիներս, դուք ոչ Թե պետք է դատապարտեիք ուկրաինացիների այդ ուշացած քայլը, այլև ինքներդ հայերի պես դեռ 91 թվականին այդ արձանները ապամոնտաժեիք: Ցանկացած ռուս, ում համար իր հայրենիքի հզորությունը թանկ է` լինի նա լիբերալ, թե ազգայնական, պետք է ամոթ համարի Լենինի արձանը փողոցում տեսնելը: Լենինն այն մարդն է, որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ հաղթանակին այդքան մոտ ժամանակ պարտության դրդեց Ռուսաստանը: Լինելով գերմանական հետախուզության գործակալ ̀ նա եկավ Ռուսաստան, սարքեց հեղախոխություն և դուք, հաղթանակին մոտ լինելով, պարտվեցիք և տասնյակ տարներով հետ ընկաք: Ուկրաինացիներին դատապարտելու փոխարեն, ինքներդ հանեք նրա արձանները, ազատվեք սովետական բռնապետության այդ մնացուկից և ինքներդ էլ կդառնաք ազատ Ռուսաստան, նաև կշահեք գործընկերների վստահությունը: