39-ամյա խուլ կնոջ հուզիչ արձագանքը, երբ առաջին անգամ հնչյուն է լսում (տեսանյութ)


21:41 , 29 մարտ, 2014

Ժամանցային YouTube կայքում հայտնվել է անչափ հուզիչ մի տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչպես է 39-ամյա խուլ բրիտանուհին կյանքում առաջին անգամ հնչյուն լսում։
 Ինչպես նշում է yahoo.com-ը, բրիտանուհի Ջոան Գեյթշիդն ի ծնե խուլ է եղել, քանի որ ծնվել է Աշերի համախտանիշով (Usher syndrome)։ Հիվանդության պատճառով կինը երիտասարդ տարիքում կորցրել է տեսողությունն ու այժմ նաև կույր է։ Սակայն Բիրմինգհեմի Queen Elizabeth հիվանդանոցի բժիշկների շնորհիվ նա կարողացել է վերականգնել լսելու ունակությունը։
Մոտ 4 շաբաթ առաջ բժիշկները վիրահատել են նրան՝ տեղադրելով հատուկ իմպլանտներ, ինչը հնարավորություն է տվել Գեյթշիդին լսել շրջապատի ձայները։
Հուզիչ տեսանյութը YouTube-ում հայտնվելուց կարճ ժամանակ անց արդեն հավաքել է մոտ 2 մլն դիտում։