ԲՀԿ-ական պատգամավորը բազմաթիվ տառասխալներով գրառում է արել FB-ում


20:23 , 29 մարտ, 2014
ԲՀԿ-ական պատգամավորը բազմաթիվ տառասխալներով գրառում է արել FB-ում

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը բազմաթիվ ուղղագրական ու քերականական սխալներով գրառում է կատարել Facebook-ի իր անձնական էջում:

Պատգամավորին, թերևս, չէր խանգարի խմբագիր վարձել՝ ստատուսները խմբագրելու նպատակով, կամ, ծայրահեղ դեպքում, այս դժվարին «առաքելությունը» հանձնարարել իր հաստիքային օգնականներից մեկին:  Մենք հակված չենք կարծելու, որ պատգամավորը հայոց լեզվի տարրական գիտելիքներ չունի, պարզապես մի քանի նախադասությունից բաղկացած տեքստում նույն բառը երկու անգամ սխալ գրելն անուշադրությանը վերագրելը փոքր-ինչ դժվար է: