19:40 , 29 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիկարդն ասել է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն ավելի քան 20 տարի աշխատել են Ուկրաինայում ներկայիս իրադարձությունների սցենարի վրա և դրա իրագործման համար հսկայական միջոցներ են ներդրել:
«Այդ ելույթների նախապատրաստման համար ծախսվել է 20 տարի, իսկ միայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսական ներդրումը կազմել է մոտ 5 մլրդ դոլար: Այդպիսի ծրագրերի իրագործումը ֆինանսավորել է նաև Ջորջ Սորոսը, որը դրա վերջին 30 տարում ավելի քան 10 մլրդ դոլար է ծախսել»,- ասում է Ռիկարդը:
Նա նշել է, որ արևմտյան երկրները որոշիչ գործողություններ չեն սպասել, փոխանցում է Russia Today-ը:
«Նրանք երևի սպասում էին, որ Ռուսաստանը կտխրի. Մոսկվան շատ սերտ համագործակցում էր Յանուկովիչի հետ: Այդ իրավիճակում Պուտինը շատ ուժեղ ռազմավարական քայլ արեց: Ամեն ինչ նախօրոք էր ծրագրված»,- ասել է փորձագետը:
Ռիկարդը նշել է, որ ամերիկացիներին հաջողվել է ընդամենը մի քանի անգամ ցույցերին մոտ 500 000 մարդ հավաքել՝ չնայած Ուկրաինայի բնակչությունը մոտ 50 մլն է: