Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ՌԴ զինվորականը ոչ սթափ վիճակում Opel-ով բախվել է ВАЗ 2105-ին և այն շպրտել ժայռաբեկորների վրա. տղան մահացել է հայրը հիվանդանոցում է


19:28 , 29 մարտ, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ՌԴ քաղաքացի Գյումրիում ժամանակավորապես բնակվող 35-ամյա Վիտալի Գրիշկովը, վարելով Opel Astra մակնիշի 32 LO 206 համարանիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է Թալին քաղաքի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Անտոնյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 24 SU 264 համարանիշի ավտոմեքենային: Հարվածի հետևանքով 05-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում բախվելով ապառաժ քարերին, իսկ Opel-ն էլ դուրս է եկել հադիպակաց երթևեկելի գոտի: Քաղաքացիները, ճանապարհային ոստիկանների և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի օգնությամբ ավտոեմեքանից դուրս են բերել 05-ի վարոդին ու նրա ուղևորին, Թալինի բնակիչ 41-ամյա Կարեն Անտոնյանին, ովքեր տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորը հայր ու որդի են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ