Քերրին հետ է դարձրել իր ինքնաթիռը` Ուկրաինայի հարցով Լավրովի հետ բանակցությունները շարունակելու համար


19:09 , 29 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետ է դարձրել իր ինքնաթիռը, որպեսզի շարունակի Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Associated Press-ը:

Պետդեպի ղեկավարն այս որոշումն ընդունել է Սաուդյան Արաբիայից Վաշինգտոն վերադառնալիս: Ինքնաթիռը որոշվել է հետ շրջել Եվրոպա, երբ այն գտնվել է Իռլանդիայի «Շենոն» օդանավակայանի լցակայանում:

Սպասվում է, որ Քերրին Փարիզ կմեկնի, որտեղ երկուշաբթի օրը կարող է հանդիպել ռուս գործընկերոջ հետ: