Սերգեյ Լավրով. «Արևմուտքը գործում է` ելնելով նեոկայսերական կարոխտախտային նկրտումներից»


18:30 , 29 մարտ, 2014

Սերգեյ Լավրով. «Արևմուտքը գործում է` ելնելով նեոկայսերական կարոխտախտային նկրտումներից»168.am-ը գրում է.

«Արևմուտքը, դիմելով պատժամիջոցների «դագանակին», փորձում է գործել` ելնելով նեոկայսերական կարոխտախտային նկրտումներից, բայց նման գործելաոճի ժամանակն անցել է»,- «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է «Вести в субботу»  հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ` նշելով, թե «մեկուսացում» եզրույթը հորինել են «արևմտյան գործընկերները», ովքեր ունեն կայսերական նկրտումներ: «Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բայց որ լուրջ պետություններն իրենց ողջ դիվանագիտական ուժը օգտագործեն ողջ աշխարհի, այդ թվում մեր մերձավոր գործընկերների «ձեռքերն ոլորելու» համար` հիմնվելով այն հաշվարկի վրա, թե նրանք կտրվեն տարածքային ամբողջականության անձեռնմխելիության փաստարկին` արհամարհելով ՄԱԿ-ի կանոնադրության մյուս բոլոր սկզբունքները, այսպիսի «համառությունն» ինձ ապշեցնում է»,- ասել է Լավրովը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ