Վան Գալը կգլխավորի «Տոտենհեմ»-ը. Գուլիտ


20:25 , 29 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Հոլանդիայի հավաքականի լեգենդ Ռուդ Գուլիտը հայտնել է, որ Լուի վան Գալը կգլխավորի «Տոտենհեմ»-ը:

«Հաստատ գիտեմ, որ «Տոտենհեմ»-ի նախագահն այցելել է վան Գալին: Կարծում եմ` նրանք համաձայնության են հասել, և Լուին կգլխավորի «Տոտենհեմ»-ն առաջիկա մրցաշրջանում»,- BBC-ն մեջբերում է Գուլիտի խոսքերը:

Նշենք, որ 62-ամյա մասնագետը լքելու է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո: Ազգային հավաքականում նրա տեղը կզբաղեցնի Գուս Հիդինկը, ով արդեն 2-ամյա պայմանագիր է ստորագրել Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: