Ավտովթար՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր


17:46 , 29 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Այսօր` ժամը 14.26-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երևան (Մ-1) ավտոճանապարհի 67-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2105» և «Օպել» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 40-ամյա Կ. Ա.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդ՝ 40-ամյա Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: