Մարդկության պատմության 5 իրական Ռոբին Հուդերը


18:28 , 29 մարտ, 2014

 5  Սալվատորե Ջուլիանո


Սալվատորե Ջուլիանոն ծնվել է Սիցիլիայում` 1922թ.-ին՝ գյուղացի ֆերմերների ընտանիքում: Երբ նրա եղբայրը իտալական բանակում զինվորական ծառայության է անցնում, Ջիլիանոն դուրս է գալիս դպրոցից՝ հորն աշխատանքում օգնելու համար: Նա սկսում է սև շուկայում սնունդ վաճառել` գյուղերի միջև հացահատիկ ու այլ ապրանք տեղափոխելով:

Մի օր 20 տարեկան Ջուլիանոյին մոտենում են ոստիկաններ ու հարցնում, թե որտեղից է նա տեղափոխում հացահատիկը: Նա կրակում ու վիրավորում է ոստիկանին ու փախչում:

Շուտով նա անցավ ավազակային կյանքի՝ հավաքելով 50-600 մարդկանցից կազմված իր փոքր «զորքը»: 10 տարվա ընթացքում նրանք ընդհանուր առմամբ սպանել են 100 ոստիկանի ու առևանգել 30 զոհի՝ այդ ընթացքում կուտակելով 1 միլիոն դոլար գումար:

Նրա բոլոր թիրախները միայն հարուստներ են եղել: 1949թ.-ին մոտ 2000 մարդ է ուղարկվել՝ ամբողջ երկրի տարածքով մեկ նրան գտնելու համար: Նա, ի վերջո, սպանվում է 1950թ.-ին:

 4  Յուրայ Յանոսիկ

10

Երբ ճանապարհորդներն անցնում էին Սլովակիայի Մալա Ֆատրա լեռների միջով ու լսում են «Կանգնիր. քո հոգին Աստծուն է պատկանում, իսկ քո փողերը՝ ինձ» արտահայտությունը, նշանակում էր՝ նրանք հայտնվել են բավականին տհաճ իրավիճակում:

Սա Յուրայ Յանոսիկի «ձեռագիր» արտահայտությունն էր, ով երկիր էր սողոսկել 18-րդ դարում: Նա ծնվել էր աղքատ ընտանիքում, 18 տարեկանում կռվել հաբսբուրգյան բանակում ու, շատ ժամանակ չանցած, գերի ընկել: Բանտարկության ժամանակ նա ծանոթանում է ավազակ Թոմաս Ուհորչիկի հետ, ում հետ նա փախչում է բանտից: Նրանք իրենց մտերիկ 30 այլ մարդկանց հետ սկսում են հարձակվել հարուստների վրա, ովքեր ճանապարհորդում էին բնակավայրերից դուրս տարածքներով: Յանոսիկը, ի տարբերություն շատ ավազակների, արգելում էր ավազակախմբի որևէ անդամի արյուն թափել: Ինչևէ, նրանց հաջողվում էր բավականին շատ գումար կողոպտել, որը նրանք կիսում էին Սլովակիայի աղքատների հետ: Մի քանի տարի հետո նրան ձերբակալում ու կախաղան հանում:

 3  Ռոբ Ռոյ Մակգրեգոր

09

Ռոբ Ռոյ Մակգրեգորը ծնվել է Շոտլանդիայում՝ 17-րդ դարում, ու ապրել Շոտլանդիայի հարաբերականորեն խաղաղ ժամանակահատվածում:  Ռոբ Ռոյը գալլերենից «Raibeart Ruadh»-ի անգլիականացված տարբերակն է, որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր Ռոբերտ»: Նրան կարմիր էին կոչում իր կարմիր մազերի համար: Մոնտրոսի դուքսը Մակգրեգորին այնպես է սննկացնում, որ նա ուղղակի կործանվում է: Դուքսը տնից վտարում է նրա ընտանիքին ու, կրակի մատնելով, գետնին հավասարեցնում այն: Երբ Մակգրեգորը արդեն ոչինչ չուներ կորցնելու, նա անցնում է ավազակային կյանքի` նպատակադրվելով վրեժ լուծել դքսից: 18-րդ դարի սկզբին նրան վերջապես հաջողվում է ձերբակալել: Նա նաև մեղադրվում էր 1715թ.-ին Անգլիայի արքա Կառլոս Էվարդ Սյուարտի կողմից գահը վերադարձնելու համար կազմակերպված փորձին մասնակցելու համար: Նա հայտնի էր բարեգործություններ կատարելով, ու նույնիսկ 1726թ.-ին նա թագավորական ներում է ստանում՝ իր բոլոր հանցագործությունների համար:

 2  Բազիլ Օրհնվածը

07

Նրան այլ  կերպ անվանում էին «Քրիստոսի համար խելքը կորցրած Բազիլ»: Ռուս օրթոդոքս սուրբը ապրել է 15-րդ դարի երկրորդ կեսին: Մեծանալով աղքատ ընտանիքում՝ նա դառնում է կոշկակար, սակայն շուտով նրա էքսցենտրիկ կյանքը նաև հռչակ է բերում Մոսկվայի ցածր խավի ժողովրդի մեջ: Իրականում նա ժողովրդի մեջ ոչ այնքան քրիստոնեական ճանապարհով էր սիրված. նա գողանում էր հարուստներից ու բաժանում աղքատներին: Ասում են, թե նա կարողանում էր կանխագուշակություններ անել: Նա նաև կանխատեսել էր 1547թ.-ին Մոսկվայի Մեծ հրդեհը: Նա մերկ թափառում էր Մոսկվայի փողոցներում ու քննադատում ցար Իվանին՝ անմեղ ժողովրդի հանդեպ ցուցաբերած իր վերաբերմունքի պատճառով, ինչպես նաև նրա համար, որ ուշադրություն չէր դարձնում եկեղեցական ծառայություններին: Ինչևէ, ծերունին այնքան սիրված էր, որ ինքը՝ Իվանը, ներկա էր նրա թաղմանը:

 1  Նեզումի Կոզո

04

19-րդ դարում էր ապրում ճապոնացի աշխատավոր Նակամուրա Ջիրակիչին Էդոյում, ով իր ազատ ժամանակն անց էր կացնում կամավոր աշխատանք կատարելով հրդեհաշիջման բաժանմունքում: Նրա հրշեջ ընկերները, սակայն, չգիտեին, որ նա նաև հայտնի գող էր: «Նեզումի Կոզո» թարգմանաբար նշանակում է փոքր առնետ, ու այս մականվան համար մի քանի հնարավոր բացատրությություն կա: Ասում են, թե նա հարուստներին վախեցնելու համար իր հետ առնետներով լի պարկ էր տանում, ովքեր միայն դրանց ձայնը լսելով, փախչում էին տներից:

36 տարեկանում Կոզոն բռնվում է ոստիկանի կողմից հանցագործության վայրից հեռանալիս: Նրան գլխատեցին ու քաղաքի կենտրոնում գլուխը ցցի հանեցին այն բանից հետո, երբ նա խոստովանեց իր իրականացրած ավելի քան 100 կողոպուտների մասին, որոնց արդյունքում ավելի քան 30.000 րիո գումար էր կուտակել: 

Ինչևէ, նա ժողովրդականություն էր վայելում ցածր խավի շրջանում, այնպես որ, նույնիսկ Կոզոյի մահից հետո նրա մասին պիեսներ էին հորինվում ու պատմվում: