Ինչո՞ւ է Ադրբեջանը տարին սկսել ագրեսիայով


17:02 , 29 մարտ, 2014

Ինչո՞ւ է Ադրբեջանը տարին սկսել ագրեսիայովArmnewsTV.am-ը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանը սահմանին ակտիվ է և մերթընդմերթ գնդակոծում է հայ- ադրբեջանական շփման գիծը: Կրակոցներից վերջին անգամ օրեր առաջ սպանվեց հայ զինծառայող: Ինչու է Ադրբեջանը տարին սկսել ագրեսիայով և որ գործոններն են հիմնականում ազդում այս միջադեպերի վրա: Տարին սկսվեց ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումով: Հայ զինծառայողները կարողացան հետ մղել հակառակորդին ու պատասխանել կանոնավոր կրակոցներին: Սպանվեց հայ զինծառայող, ադրբեջանական հատուկ ջոկատայինները, մարտի դաշտում թողնելով իրենց վիրավոր ընկերներին, հապշտապ նահանջեցին: ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի խոսքով` Ադրբեջանն ամեն շաբաթ էլ խախտում է հրադադարը, սակայն ԼՂՀ պաշտպանության բանակն ի զորու է պատասխանել Ադրբեջանի մարտական գործողություններին:

Արցախի խորհրդարանի փոխխոսնակն առանձնացրեց` Ադրբեջանը տարվա մեջ հատուկ օրերի ավելի ագրեսիվ է, սակայն Լեռնային Ղարաբաղը նորացրել է իր զորամիավորումները, ամրապնդել է դիրքերն ու անվտանգ դարձրել խրամատները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ