16:48 , 29 մարտ, 20141in.am-ը գրում է.
Կբերի՞ արդյոք Եվրասիական տնտեսական միասնական տարածքի ստեղծումը կրթական նոր հարթակի, ինչպիսին, ասենք, Բոլոնիայի գործընթացն էր` որպես արդյունք Եվրամիության ստեղծման գործընթացի: Այս հարցը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր տվեց ՀՀ-ՄՄ աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վոլովայային:
Վերջինս ասաց, որ այս պահի դրությամբ միայն դրված է դիպլոմների փոխադարձաբար ճանաչման հարցը, որպեսզի ՄՄ անդամ երկրների քաղաքացիները ազատ կարողանան աշխատանքի ընդունվել ՄՄ անդամ ցանկացած երկրում: Այս պահին այլ քայլեր կրթությանը վերաբերող չեն նախատեսվում: Սակայն, ըստ Վոլովայայի, որպես փորձագետ ինքը կարող է հաստատապես ասել, որ միասնական տնտեսական տարածքի ձևավորումը առաջիկայում նաև ուսանողների ազատ տեղաշարժի և, օրինակ, Տեմպուս ծրագրին նման ինչ-որ գործընթացի անհրաժեշտություն կառաջացնի: Եվ եթե, ըստ Վոլովայայի, Հայաստանը նման նախաձեռնությամբ հանդես գա, կողջունվի այլ անդամ պետությունների կողմից:
Ա. Աշոտյանը, արձագանքելով Վոլովայային, նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Բոլոնյան գործընթացն ու պատրաստ է համապատասխան նախաձեռնություններով հանդես գալ: