Զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել` ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ. Սեյրան Օհանյան


15:56 , 29 մարտ, 2014

Զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել` ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ. Սեյրան ՕհանյանPanorama.am-ը գրում է.

«Ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը կարևորելով` զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել ճշգրիտ և հեռահար սպառազինության, հակատանկային միջոցների, օպտիկական սարքերի և նշանոցների քանակն ավելացնելու ուղղությամբ»: Նախօրեին  ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հաղորդում են ՊՆ մամուլի բաժնից:

Կոլեգիայի նիստի ընթացքում ուղիղ տեսակապ է հաստատվել սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին և կոլեգիայի նիստի մասնակիցներին զեկուցվել է սահմանագծում տիրող իրավիճակի, հակառակորդ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի, դիրքապահ զինծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության մասին:

Նիստի ընթացքում ծավալված ակտիվ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են նաև առաջնագծում ինժեներական սարքավորումների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, հենակետերի մարտական դիրքերի լրակահավորման, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի և ճանապարհների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա հարցերի վերաբերյալ կոլեգիայի նիստում զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ