Ինչ կլիներ, եթե մարդիկ խաչասերվեին կենդանիների պես (մաս 2)


19:50 , 29 մարտ, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 6  Շոտլանդական կաքավ


Խաչասերման շրջանում շոտլանդական կաքավները ի ցույց են դնում իրենց փետուրները, երգում են և էգերի հետ խաչասերման պարեր են պարում: Նրանք երբեմն կռվում են, սակայն անգամ կռիվներն են զուտ մրցումներ, որոնցում արուները պարզապես ցուցադրում են իրենց փետուրները:

 5  Կիվի 

Կիվիները մորթու նման փետուրներով տարօրինակ թռչուններ են: Այս գիշերային թռչունների քթածակերը գտնվում են նրանց կտուցների ստորին հատվածում: Ամենատարօրինակն այն է, որ նրանք իրենց մարմնի համեմատությամբ չափազանց մեծ ձվեր են դնում: Ձուն այնքան մեծ է, որ լցնում է էգի ողջ մարմինը և այնքան է ճնշում նրա օրգանները, որ շնչելը դժվար է դառնում: Հղիության վերջին մի քանի օրերին նա անգամ  չի կարողանում որևէ սնունդ ընդունել: Այս կենդանատեսակին պատկանող էգերը արուներից ավելի մեծ են իրենց չափերով: Հենց դրա շնորհիվ էլ նրանք կարողանում են այդքան մեծ ձվեր պահել իրենց օրգանիզմում: Երբ էգն ածում է ձուն, արուն միայնակ է թուխս նստում: Ինկուբացիոն ժամանակաշրջանը կարող է 63-92 օր տևել: Ոչ մի այլ թռչնատեսակի դեպքում ինկուբացիոն ժամանակահատվածն այսքան երկար չի տևում: Ձագերն արտաքնապես գրեթե չեն տարբերվում հասուն շոտլանդական կաքավներից: Նրանք ծնվելու պահից սկսած կարողանում են քայլել ու տեսնել և պատված են լինում փետուրներով: Միակ արտաքին տարբերությունը ծնողների ու ձագերի միջև ձագերի փոքր չափն է:

 4  Տամարին


«Տամարին» տեսակի կապիկների ընտանիքներում ինչ ասես որ չի լինում: Նրանց ընտանիքը կարող է բաղկացած լինել մի արու ու երկու էգ տամարիններից, սակայն ամենից հաճախ ընտանիքը բաղկացած է լինում մի էգ ու երկու արու տամարիններից: Սա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ տամարինները սովորաբար զույգ ձագեր են ծնում, որոնց խնամքով զբաղվում են արուները: Արու տամարինները զույգ ձագուկներին մայրիկի մոտ են տանում միայն այն ժամանակ, երբ վերջինս պետք է կրծքով կերակրի նրանց: Ձագերի խնամքը բավականին բարդ պարտականություն է, և եթե արուն երկու էգի հետ է ապրում, նրա ուսերին միաժամանակ չորս ձագուկի խնամք կարող է ընկնել:

 3  «Ուտա» տեսակի մողես


Արու ուտաները լինում են երեք տարբեր տեսակի՝ նարնջագույն կոկորդով, կապույտ կոկորդով և դեղին կոկորդով: Նարնջագույն կոկորդով ուտաների օրգանիզմում չափազանց շատ տեստոստերոն կա: Նրանց գերնպատակն է զբաղեցնել հսկայական տարածք և հնարավորինս շատ էգերի հետ կենակցել: Թեպետ նրանք պատրաստ են պաշտպանել էգերին, նրանք երկարատև և ամուր հարաբերությունների մեջ չեն մտնում ոչ մի էգի հետ: Նարնջագույն կոկորդով ուտաները կռվում են կապույտ կոկորդով արու մողեսների հետ` նրանց զբաղեցրած տարածությունը գրավելու համար: Կապույտ կոկորդով ուտաներն ավելի փոքր են և ավելի քիչ տեստոստերոն ունեն իրենց օրգանիզմում, ավելի քիչ տարածություն են զբաղեցնում և միայն մի էգ ուտուի հետ են զույգ կազմում: Այս տեսակի ուտուները էգերին պաշտպանում են հարձակումներից: Դեղին կոկորդով ուտուներն իրենց գույներով նման են էգերին և անձնական տարածք չունեն: Հենց այդ պատճառով էլ նրանք բնակվում են նարնջագույն կոկորդով արու մողեսների տարածքում: Նրանք շատ ժամանակ չեն անցկացնում էգերի հետ և հաճախ խաչասերվում են արուների հետ: Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ նրանք կապվում են էգերի հետ, այդ էգերը հավատարիմ են մնում նրանց և հանուն նրանց խզում դեղին կոկորդով ուտուների հետ ունեցած իրենց կապերը:

 2  Թանաքաձուկ

Խաչասերման սեզոնում ամենամեծ ու ամենաուժեղ թանաքաձկները ձվադրման համար լավագույն քարերն են գտնում: Նրանցից շատ ավելի փոքր էգերը գալիս են՝ քարն ուսումնասիրելու և տեսնելու, թե որքան ուժեղ և որքան մեծ է արուն: Եթե էգն ընտրում է արուին, արուն պահպանում է նրան և հոգում, որպեսզի այլ արու ձկները չանհանգստացնեն իր ընտրյալին: Սակայն էգերը շատ բծախնդրորեն են ընտրում ուժեղ ու մեծ արուներին. իրականում նրանք նախընտրում են ավելի փոքր ու ավելի ճարպիկ թանաքաձկներին: Հենց այդ պատճառով էլ նրանք օգտագործում են մեծ ձկներին՝ փոքրերի կարողությունները փորձարկելու համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ են անում փոքր արուները: Նրանք, էգ ձևանալով, լողում են մեծ արուների տակ, գուրգուրում նրանց ու սիրաբանում նրանց հետ: Դրանից հետո նրանք էգերին ցույց են տալիս, որ իրենք արու են ու խաչասերվում էգերի հետ:

 1  Կռվակտցար


Կռվակտցարներն առանձնահատուկ թռչուններ են: Այս թռչնատեսակին պատկանող արուները ավելի շատ հետաքրքրություն են դրսևորում իրենց սեռին պատկանող կռվակտցարների, քան էգերի վրա: Արու կռվակտցարները ևս երեք տեսակի են լինում: Դրանք իրարից  տարբերվում են թե՛ արտաքինով, թե՛ վարքով:

1.Ամենից տարածված տեսակը տարածական արուն է, որն աչքի է ընկնում ագրեսիվությամբ և ժամանակի մեծ մասն անցկացնում է մյուս արուների հետ կռվելով և իր ֆիզիկական ուժն ի ցույց դնելով:

2.Արբանյակային արու կռվակտցարները նույն չափերի են, ինչ տարածականները, սակայն նույնքան մկանուտ չեն: Փոխարենը նրանք ավելի ճարպիկ են: Արբանյակային կռվակտցարները սեփական տարածք չունեն և բնակվում են տարածական կռվակտցարների տարածքում՝ հենց այստեղ էլ խաչասերվելով էգերի հետ: Տարածական կռվակտցարները հանդուրժում են արբանյակային կռվակտցարների ներկայությունը սոսկ այն պատճառով, որ նրանց շնորհիվ ավելի շատ էգեր են հայտնվում իրենց տարածքում:

3.«Ֆադեր» տեսակի կռվակտցարները փոքր են մյուս արու կռվակտցարներից: Նրանք ավելի շատ էգի են նման: Արբանյակային կռվակտցարների նման նրանք ևս սեփական տարածք չունեն: Նրանք խաչասերվում են էգերի հետ, սակայն թույլ են տալիս այլ արուներին խաչասերվել իրենց հետ: Սկզբնական շրջանում տարածված էր այն տեսակետը, որ մյուս արուները շփոթում էին «ֆադեր» տեսակի կռվակտցարներին էգերի հետ և այդ պատճառով խաչասերվում նրանց հետ: Այնուամենայնիվ, ավելի մանրակրկիտ հետազոտությունները ցույց են տվել, որ մյուս արուները քաջատեղյակ են, որ «ֆադեր» տեսակի կռվակտցարները պատկանում են արական սեռին: Տարածական կռվակտցարները թույլ են տալիս նրանց մուտք գործել իրենց տարածք սոսկ այն պատճառով, որ հոմոսեքսուալ հարաբերությունները գրավում են էգ կռվակտցարների ուշադրությունը: Այն արու կռվակտցարները, որոնք խաչասերվում են այլ արուների հետ, ավելի մեծ հաջողություն են վայելում էգերի շրջանում: «Ֆադեր» տեսակի կռվակտցարներն ամռան մեծ մասն անցկացնում են էգերի հետ, իսկ ձմռան մեծ մասը՝ արուների հետ: Էգ կռվակտցարները խառնակեցիկ են: Նրանք նախընտրում են խաչասերվել նախ «ֆադեր» տեսակի, ապա արբանյակային և վերջոմ տարածական կռվակտցարների հետ: Հետաքրքիրն այն է, որ հնարավորության դեպքում նրանք խաչասերվում են բոլոր երեք տեսակի արու կռվակտցարների հետ: